Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է, ՌԻՆԳ Է, ԵՎ ԵՍ ՄՐՑԵԼՈՒ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է, ՌԻՆԳ Է, ԵՎ ԵՍ ՄՐՑԵԼՈՒ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»
20.03.2012 | 00:00

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)
-Տիկին Բախշյան, Դուք և՛ մեծամասնականով (թիվ 012 ընտրատարածք) եք ընտրությունների գնում, և՛ համամասնականով («Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 14-րդ համար): Հաղթանակի հավանականությունը որտե՞ղ է ավելի մեծ:
-Ես հաջորդ խորհրդարանում լինելու եմ: Սա միանշանակ է: Լինելու եմ, որովհետև իմ ներկայությունը ԱԺ-ում պահանջարկ ունի: Համամասնական ցուցակով, մեր թիմով և ուժերի անհրաժեշտությանը համապատասխան, մենք լինելու ենք: Ամեն ինչ արվելու է, որ ցուցակի փակագիծը դրվի 41-րդ տեղի վրա, որտեղ Լարիսա Ալավերդյանն է:
-Մեծամասնականով պայքարելու եք իշխանության մաս կազմող ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի հետ: Կնոջ համար հե՞շտ է լինելու դուրս գալ իշխող կուսակցության «տղամարդու» դեմ:
-Այստեղ Լյովայի անձն ինձ ավելի շատ է մտահոգում, քան որ նա իշխո՜ղ, հզո՜ր կուսակցության տղամարդ է: Ցավում եմ, որ իրար դեմ պիտի մրցենք, բայց եթե մրցել, ուրեմն` մրցել, անկախ նրանից` ով է դիմացդ կանգնած: Այն քաղաքական ուժը, որ Լյովայի հետևում է կանգնած, բոլորովին էլ «բոբո» չէ, որից պիտի վախենամ: Ընդհակառակը, հաճույքով այդ քաղաքական ուժի դեմ եմ գնալու: Սա պայքար է, ռինգ է, և ես մրցելու ու հաղթելու եմ:
-Բայց մեծամասնականով միշտ իշխող կուսակցությունների թեկնածուներն են անցնում:
-Կկոտրենք այդ կարծրատիպը: Հասարակությունն էլ հաճույքով պատրաստ է կոտրելու այդ կարծրատիպը:
-Եթե համեմատենք «Ժառանգության» համամասնական ցուցակը իշխող կուսակցություններից առայժմ միայն ՀՀԿ-ի հետ, որո՞նք են ձեր առավելությունները:
-Ամեն ինչ պարզ է, ինչպես լույսը: Հերիք է մի համեմատություն. նրանց 10-րդ համարը Գագիկ Բեգլարյանն է, մերը՝ Արման Մուշեղյանը՝ հաշմանդամ, ՀԿ-ի ղեկավար, որը պիտի ստիպի ԱԺ-ն «հարմարեցնել» իրեն: Հիմա ո՞ր ուժն է հասարակության բոլոր խմբերի կողքին կանգնած՝ «Հանրապետակա՞նը», թե՞ «Ժառանգությունը»:
-Այդուհանդերձ, դժգոհողներից, նեղացողներից Դուք ևս չխուսափեցիք:
-Ես հասկանում եմ: Անկեղծ ասած, սկզբում ես էլ ցուցակի տրամաբանությունը չեմ հասկացել: Բայց երբ հասկացա, այսօր ինձ ավելի ուժեղ եմ զգում, քան 3 օր առաջ: Իմ տեղը շատ ավելի պատվաբեր է ու պարտավորեցնող: Մեր առաջնորդի կողքին ամաչում ես մտածել նեղ անձնական շահերի մասին: Ես, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը հետևի այն անիվներն ենք, որոնք հրելու ու առաջ են տանելու այդ ցուցակը:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ